Հետևեք մեզ։

Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է․ Հաջիզադե

17:10, 07 նոյեմբեր 2025
Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է․ Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն այն դեպքում, երբ կկատարվեն բոլոր նախապայմանները։Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղումով երկրի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությանը

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այնտեղ, ըստ Բաքվի, պահպանվում են ձևակերպումներ, որոնք պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Հաջիզադեն ընդգծել է, որ միայն այս և մյուս պայմանների կատարումից հետո հնարավոր կլինի քննարկել պայմանագրի ստորագրման կազմակերպչական հարցերը, ներառյալ վայրը։

 

Վերլուծական