Հետևեք մեզ։

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

11:49, 08 նոյեմբեր 2025
«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը իշխանության գալուց հետո տեղի է եղել է 2018-ի սեպտեմբերի՝ Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։

ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել  է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Գտնվելով Դուշանբեում՝ Ալիևը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել լիակատար խաղաղություն և կայունություն՝ բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ, և այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անհապաղ քայլեր ձեռնարկել կայունության ապահովման համար»,-ասել է Բայրամովը։

2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում արդեն հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը, բացահայտ հայտարարում, որ ինքը չի կարող լուծել այդ հարցը (ղարաբաղյան հակամարտությունը), և որ չի լուծելու այն։

«Ընդ որում, նա շատ հետաքրքիր փաստարկ է բերում. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին»։ Ալիևը նրան պատասխանում է.«Ես ընդհանուր առմամբ ոչ մեկի մահը չեմ ուզում, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացում լինել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»»։

Վերլուծական