Հետևեք մեզ։

Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, բացառված է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

19:53, 15 հունիս 2023
Ես չեմ կարող պատկերացնել մարդ,  որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, բացառված է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այդքան ավանդույթներից, արժեքներից ենք խոսում, մեր մայրաքաղաքները, պատմական սիմվոլներն ավերակների տակ են, ներեցեք, սա էլ ասելու բան չէ, բայց կարող է պարզվի, որ ՀՀ 12 մայրաքաղաքից 6-ը, որոնք դուրս են Հայաստանից, ավելի լավ վիճակում են, քան ՀՀ տարածքում գտնվողները։

Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մտածել ենք սրա մասի՞ն։ Ձեզ չթվա, թե ձեզնից որևէ մեկն ավելի հայրենասեր է, քան մենք, չի կարող նման բան լինել։ Ես, ներեցեք, հազար ներողություն, կարող  է շատ ճոռոմ բան ասեմ, ներեցեք, ես չեմ կարող պատկերացնել մարդ, ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, չի կարող նման բան լինել, բացառված է։ Եթե ես մտածեմ, որ որևէ մեկն ինձնից շատ է սիրում իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես չեմ սիրում իմ հայրենիքը։ Բոլորը պետք է այդպես մտածեն»,-ասաց Փաշինյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․