Հետևեք մեզ։

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel»-ն ու «Chevrolet»-ը․ կան վիրավորներ

13:03, 08 նոյեմբեր 2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel»-ն ու «Chevrolet»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Հալաբյան – Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել «Chevrolet»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chevrolet»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին և մասամբ հայտնվել մայթում։

Վերլուծական