Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ, APA-ի թուրքական գրասենյակին է հայտնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։
Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։
Նշենք, որ Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 17–19-ը։