ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․
«2020թ․ սեպտեմբերի 28 կամ 29-ին զանգ եմ ստանում վարչապետ Փաշինյանից:
Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը:
Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է:
Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի:
Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:
Չգիտեմ, բայց լավը չի»,- պատմել է Սիմոնյանը։