Հետևեք մեզ։

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

10:53, 10 նոյեմբեր 2025
Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։

Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:

Վերլուծական