Հետևեք մեզ։

Տոկաևը կհանդիպի Պուտինի հետ

14:03, 10 նոյեմբեր 2025
Տոկաևը կհանդիպի Պուտինի հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 11-12-ը կայցելի Ռուսաստան, որտեղ ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։

 

Վերլուծական