Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում, Աննա Վարդապետյանը լռում է. Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է

14:40, 10 նոյեմբեր 2025
Վարդան Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում, Աննա Վարդապետյանը լռում է. Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Նա նշեց, որ իր պաշտպանյալին դեռևս չի տրամադրվում բուժօգնություն, չնայած նրան, որ նոյեմբերի 6-ից Ղուկասյանը դիմում-պահանջ է ներկայացրել պատկան մարմիններին։

Փոստանջյանը նշեց, որ արդեն մի քանի նամակ է ուղարկել տիկին դատախազ Աննա Վարդապետյանին։ «Քար լռություն է։ Նա լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում»,– ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Վերլուծական