Հետևեք մեզ։

Բագրավանում հայտնաբերված հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

14:45, 10 նոյեմբեր 2025
Բագրավանում հայտնաբերված հյուծված լուսանի ձագը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

2025 թվականի նոյեմբերի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի կողմից ստացվել է տեղեկատվություն Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերված լուսանի ձագի վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վայրի կենդանին հայտնաբերվել է Բագրավան գյուղի բնակիչների կողմից և գտնվում է հյուծված վիճակում։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը հյուծված լուսանի 5 ամսական ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ նախնական  խնամք և վերականգնողական շրջան անցնելու համար։

Վերլուծական