Հետևեք մեզ։

Արտաքին լուսավորությունը կերկարացվի առավոտյան ժամերին

15:19, 10 նոյեմբեր 2025
Արտաքին լուսավորությունը կերկարացվի առավոտյան ժամերին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը՝ նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:

Նշենք, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:

Վերլուծական