ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է․ «Նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես եմ եկել բանախոսությամբ:
Բանախոսության ընթացքում ներկայացրել եմ ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները:
Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ ներկաների հարցերին»: