ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային Սպիտակ տանը սկսել են բանակցությունները։
Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։
Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է փակ դռների ետևում։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն չի սպասվում։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր՝ այցի ընթացքում ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։