Հետևեք մեզ։

Շենավանում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է. shamshyan.com

23:44, 15 հունիս 2023
Շենավանում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտանբերել են նաև արնանման հետքեր: 

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է: Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի 36-ամյա Էմմա Մ.ին։