Հետևեք մեզ։

Իսրայելում առաջին ընթերցմամբ հաստատել են ահաբեկիչների համար մահшպшտիժ սահմանող օրինագիծը

11:22, 11 նոյեմբեր 2025
Իսրայելում առաջին ընթերցմամբ հաստատել են ահաբեկիչների համար մահшպшտիժ սահմանող օրինագիծը

Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը: 

Օրինագծի օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 39-ը, 16-ը՝ դեմ: 

Այդ օրինագիծն  առաջադրել է կառավարական կոալիցիայի կազմի մեջ մտնող «Հրեական ուժեր»-ի անդամ Լիմոր Սոն Հար Մելեխը: Ըստ The Jerusalem Post թերթի տվյալների՝ օրինագիծը ենթադրում է մահապատժի կիրառում ցանկացած անձի նկատմամբ,  որը «դիտավորյալ կամ անտարբերությունից ելնելով մահ է պատճառում Իսրայելի քաղաքացու, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական ​​դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելության պատճառով»: 

Քնեսեթն այդ օրինագիծը նախնական ընթերցմամբ հաստատել էր 2023 թվականի մարտի 1-ին:


 

 

Վերլուծական