Հետևեք մեզ։

Հունվարի 27-ը կարող է սահմանվել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և դառնալ ոչ աշխատանքային օր

11:56, 11 նոյեմբեր 2025
Հունվարի 27-ը կարող է սահմանվել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և դառնալ ոչ աշխատանքային օր

Հունվարի 27-ը կարող է սահմանվել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և դառնալ ոչ աշխատանքային օր։ Նախաձեռնությունն առաջադրել են ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Գեղամ Նազարյանը։

Ազգային ժողովում Ռուբինյանը նշեց, որ այդ օրը կխոնարհվեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Նա ընդգծեց, որ օրը չի լինելու սգո, այլ՝ հիշատակի ու խոնարհման։

Ռուբինյանը հույս հայտնեց, որ նախագիծը կընդունվի ԱԺ լիակատար աջակցությամբ, հատկապես որ ընդդիմությունը ներկա չէր քննարկմանը։ Նրա խոսքով՝ նման կարևոր թեմաների շուրջ անհրաժեշտ է կոնսենսուս։

«Հայրենիքի պաշտպանությունը չի կարող քաղաքականացվել, որովհետև հայրենիքը բոլորինն է՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին ևս կողմ քվեարկել»,– ասաց Ռուբինյանը։

Վերլուծական