Հետևեք մեզ։

ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանին

10:07, 16 հունիս 2023
ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։