Ցորենի ոչ միայն որակը, այլև արժեքն է կարևոր։ Մենք հարցումներ ենք պատրաստել, որոնք կուղարկենք պատկան մարմիններին՝ հասկանալու համար այց ցորենի ինքնարժեքը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով, երկաթգծով 4–րդ կարգի ցորեն է ներմուծվել Հայաստան, որը օգտագործվում է որպես անասնակեր։շ
«Ցորենը, որ վագոններով գալիս է, այդ վագոնները պետք է հետ ուղարկվեն։ Եթե դրանք դատարկ են հետ ուղարկվում, ինքնարժեքը լրացուցիչ ավելանում է։ Երկրորդը, այդ բեռները եկել են Վրաստանի տարածքով, այսինքն Վրաստանին որպես տարանցիկ երկիր, պետք է գումարներ վճարենք։ Այս առումով գնագոյացումը շատ կարևոր է, առաջիկայում մենք կպարզենք, թե մեկանգամյա եկած ցորենի գալու պատճառները որոնք են։