Հետևեք մեզ։

Հայաստանը փորձում էր խուսափել պատերազմից և գտնել խաղաղ լուծումներ․ Խանդանյան

13:15, 11 նոյեմբեր 2025
Հայաստանը փորձում էր խուսափել պատերազմից և գտնել խաղաղ լուծումներ․ Խանդանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, ըստ որոնց՝ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ պարտավորվել է լուծել Ղարաբաղի հարցը, սակայն հետագայում հրաժարվել է այդ դիրքից։

Խանդանյանի խոսքով՝ վերջին յոթ տարիներին Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն իրականացվել են առավելագույնս բաց ու թափանցիկ։

«2018-ից Հայաստանը հետևողականորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես իր ճակատագիրը որոշող կողմ։ Բայրամովի հարցազրույցում նոր բան չկար»,– ասաց նա։

Լրագրողների հարցին՝ արդյոք հիմնավորված են ադրբեջանական մեղադրանքները, թե Հայաստանի հայտարարությունները հանգեցրել են պատերազմի հրահրմանը, Խանդանյանը նշեց․
«Չեմ համաձայնում։ Հայաստանը փորձում էր խուսափել պատերազմից և գտնել խաղաղ լուծումներ, մինչդեռ Ադրբեջանը հստակ պատրաստվում էր ռազմական գործողությունների»։


«Հայաստանը չի հրաժարվել բանակցություններից, պարզապես բանակցային գործընթացում մանևրելու տարածքը շատ փոքր էր»,– ընդգծեց նա։

 

Վերլուծական