Հետևեք մեզ։

Ընդդիմությունը ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է․ սա արդեն խոսուն է․ Ռուբինյան

14:52, 11 նոյեմբեր 2025
Ընդդիմությունը ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է․ սա արդեն խոսուն է․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսուն է համարում այն հանգամանքը, որ ընդդիմությունը հիմա քննարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ցորենի որակը, իսկ նախկինում թերահավատ էին, ասում էին, թե Հայաստանի համար ապաշրջափակում չի լինելու: 

Ռուբինյանն այս մասին ասաց Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմությունից հնչող քննադատություններին, որ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն է ներկրվել: 

«Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, և Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, միայն Ադրբեջանի համար է ապաշրջափակում լինելու: Իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է: Սա, կարծում եմ, արդեն խոսուն է»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ցորենի որակին՝ նա նշեց, որ չի կարծում, թե որևէ անհատ ձեռներեց կցանկանար ներկրել ցորեն, որն իր նպատակին չի ծառայում: ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ ընդդիմությունը ռուսական ցորենի հետ կապված ի՞նչ է ասում, որակն իրենց բավարարո՞ւմ է:

 

Վերլուծական