Հետևեք մեզ։

Արմավիր քաղաքում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոն

17:05, 11 նոյեմբեր 2025
Արմավիր քաղաքում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոն

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած։

Վերլուծական