Հետևեք մեզ։

112 տարեկանում մահացել է Իսպանիայի ամենատարեց կինը

22:27, 11 նոյեմբեր 2025
112 տարեկանում մահացել է Իսպանիայի ամենատարեց կինը

Իսպանիայի ամենատարեց կինը՝ Անխելինա Տորեսը, մահացել է 112 տարեկան հասակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կատալոնիայի ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Սալվադոր Իլյան։

«Անցած տարի ես բախտ ունեցա ծանոթանալ Անխելինա Տորեսի հետ՝ իմաստուն կին՝ լցված բարությամբ և հավատով, շատ աշխատասեր և ուժեղ։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին»,- նշել է պաշտոնյան։

Անխելինա Տորեսը ծնվել է 1913 թվականի մարտի 18-ին, նրա մահից հետո երկրում ամենատարեց կինը դարձել է 1914 թվականին ծնված 111-ամյա Կարմե Նոգերա Ֆալգերան։ 

 

Վերլուծական