Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նրանց ՔԿ- են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։
«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։