Հետևեք մեզ։

Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. նախարար

11:27, 12 նոյեմբեր 2025
Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. նախարար

Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում, ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսուհետ մեր ապագան կախված է մեզնից՝ մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից։

«Հետևաբար ապագան արդեն այսօր է և հենց այսօրվա ցանած սերմերն են  ապահովելու վաղվա պտուղները։ Այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու  մեր ապագա պետությունն ու հասարակությունը։ Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին, ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել և այլևս երբեք նման չի լինելու անցյալի աշխարհին, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից»,-հավելեց նա։

Վերլուծական