Հետևեք մեզ։

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի անունից փոխանցել է՝ ինձ ազատում են և հեղափոխական գործընթացը չի շարունակվելու․ Փաշինյան

11:56, 12 նոյեմբեր 2025
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի անունից փոխանցել է՝ ինձ ազատում են և հեղափոխական գործընթացը չի շարունակվելու․ Փաշինյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Սերժ Սարգսյանի պնդումները, ըստ որոնց՝ 2018-ի շարժման օրերին իրեն առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն։

Փաշինյանի խոսքով՝ այդպիսի խոսակցություն երբևէ չի եղել։ Նա պատմել է, որ այն ժամանակ Կարեն Կարապետյանը եկել է և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել, թե իրեն ազատում են և հեղափոխական գործընթացը չի շարունակվելու։ «Ես ասել եմ՝ դա բացառվում է»,– ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ հեղափոխության ընթացքում հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ, որոնք առաջարկել են աջակցություն, սակայն ինքը դա համարել է անընդունելի։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարել էր՝ Փաշինյանը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն ասել է, թե իրեն առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն։ Սարգսյանն ընդգծել էր, որ ինքն նման առաջարկ չի արել և չի հասկանում, թե ով կարող էր դա անել։

Վերլուծական