Հետևեք մեզ։

Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակելու․ Փաշինյան

12:17, 12 նոյեմբեր 2025
Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակելու․ Փաշինյան

Փաշինյանն ասաց, թե ինչու է հենց տարեվերջին հրապարակելու բանակցային առանցքային փաստաթղթերը:

«Ընտրություններին ընդառաջ չէ։ Նախկինում ասել եմ՝ փաթեթի տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, այսինքն՝ էդ սուբյեկտը չի լինի, ու մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակելու»,- ասաց Փաշինյանը։


Շեշտեց նաև, որ իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթաց։ Հավելեց՝ խոսքն այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի մասին է։

Վերլուծական