Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքական նկատառումներով ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Մոսկվայից և աջակցել Կիևին՝ Ուկրաինայից ավելի բարձր գնով հացահատիկ գնելով։
Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանը նման քայլը դիտարկում է որպես «սկզբունքի հարց»․ «Ընկերությունը՝ ընկերություն է, փողը՝ փող»։ Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանը Բրյուսելից խնդրում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի բարձր գնի տարբերությունը։
Այսպիսով, ռուսական կողմը Հայաստանի գործողությունները մեկնաբանում է որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայմանը և եվրոպական ուղղությամբ խորացմանը։