Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի հետ բանակցություններում չի ասել որևէ բան, որը հակասում է իր հրապարակային հայտարարություններին:
Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարություններին, թե :
«Իմ բոլոր դիրքորոշումներն արտահայտված են հրապարակային, 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներին ծանոթ եք, դրանց փոփոխություններին ծանոթ եք: Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումներին»,- ասաց Փաշինյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառուցողական տրամադրվածություն է ունեցել հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն այդ դիրքորոշումը կտրուկ փոխվել է 2019 թվականին: