Հետևեք մեզ։

Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

11:28, 16 հունիս 2023
Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ էլեկտրաէներգիայի և բնական գազի արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում։ Երեկվանից անգամ առաջին անհրաժեշտության սննդամթրքի մատակարարումը ԼՂ-ին դադարեցվել է, թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցողների անցումը Լաչինի միջանցքով։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

«Այս գործողությունները հիմնավորում են մեր մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Չնայած տվյալ դեպքում խոսքը գործողությունների մեկնարկի մասին է, էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակին ՀՀ արձագանքը պետք է լինի միջազգային տեղեկացվածության բարձրացումը։

 

«Շարուևնակում ենք կարծել, որ ԼՂ իրավունքների և անվտանգության համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարաբերությունները պետք է լինեն շարունակական»,- ասաց նա։