ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայաստանը, իբր, ԵՄ միջոցների հաշվին պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։
«Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,-հայտարարել է Փաշինյանը՝ հերքելով տեղեկությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնություն ցուցաբերել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ՝ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի՝ Երևանը, իբր, մտադիր է գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։