Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ Այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։
Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։ Անդրանիկ Քոչարյանը մեղայականով մոտենում է վարչապետին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում և լքում է դահլիճը՝ բոյկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը։