Հետևեք մեզ։

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

16:40, 12 նոյեմբեր 2025
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Նոյեմբերի 12-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս հարցի քննարկումը։ Նրանք նաև քննարկել են ԱՄԷԳ-ի կառավարիչների խորհրդում ստեղծված իրավիճակը, որտեղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան փորձում են հակաիրանական արշավ սկսել։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտների շուրջ։

 

Վերլուծական