Հետևեք մեզ։

Մեքենան 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մաhացել է

20:41, 12 նոյեմբեր 2025
Մեքենան 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մաhացել է

Նոյեմբերի 12-ին, ժամը 15։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊանհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորըվարորդը մահացել է:

 

Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Վերլուծական