Հետևեք մեզ։

Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվողները դեռևս չեն հայտնաբերվել

21:10, 12 նոյեմբեր 2025
Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվողները դեռևս չեն հայտնաբերվել

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին   հայտնել են Քննչական կոմիտեից։

 

Սպանված Սարգիս Զ.-ի հարազատներն ահազանգում են, որ սպանության մեջ կասկածվողներն ազատության մեջ են։ NEWS.am–ի տեղեկություններով, իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել նրանց։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարություն է եղել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկը՝ վիրավորվել:

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Վերլուծական