Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել:
Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա: 2021 թվականի հուլիսին ևս Հռոմի պապը վիրահատության էր ենթարկվել։