Հետևեք մեզ։

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ

10:56, 13 նոյեմբեր 2025
Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
 
Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։
 
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2.000.000դր. չափով:

Վերլուծական