Հետևեք մեզ։

Լոռիում բախվել են «Nissan Teana»-ն ու «KamAZ»-ը. վարորդներից մեկը ՔՊ-ական պատգամավորի օգնականն է

11:17, 13 նոյեմբեր 2025
Լոռիում բախվել են «Nissan Teana»-ն ու «KamAZ»-ը. վարորդներից մեկը ՔՊ-ական պատգամավորի օգնականն է

Նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թե ով է եղել վթարի մեղավորը, պարզ կլինի «ԱՊՊԱ» փորձագետի եզրակացությունից հետո:

Վերլուծական