Փաստաբանները երթ են անցկացնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
«Այս պահին փաստաբանների երթը՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված փաստաբանների»,-նշել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Փաստաբանների պալատից հայտնել էին, որ ոստիկանների ու պարեկների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել։