Հետևեք մեզ։

Օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, ոչ մի զարմանալու բան չկա․ Ալեն Սիմոնյան

12:04, 13 նոյեմբեր 2025
Օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, ոչ մի զարմանալու բան չկա․ Ալեն Սիմոնյան

Սկսում են քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը. այս մասին ԱԺ-ում ասաց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Իմնեմնիմիի» հեղինակներին ձերբակալելուն։

«Էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է։ Նորից եմ ասում` օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, ոչ մի զարմանալու բան չկա ու մի զարմացեք»,–ԱԺ–ում լրագրողներին ասաց նա։

 Նա նշեց, որ մեկը մյուսին վիրավորում է, գնում են, կանգառում դանակահարում են։ Երբ վրդովվում էիք, որ այսինչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է, դրա հետևանքն է։

«Ես բոլորին կոչ եմ անում, որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Չէի կարող չդիմել իրավապահներին»,-նշեց նա


Վերլուծական