Հետևեք մեզ։

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

12:39, 16 հունիս 2023
Արմեն Աշոտյանը կալանավորվեց

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

 

Նա նշեց, որ Աշոտյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

 

«Ցանկանում են  «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել, թեպետ նա նախկին նախարար է, բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի։ Այս ամենն անձնական վրեժխնդրության հետևանք  է, որի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,-նշեց փաստաբանը։

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ։ Ըստ ՔԿ հաղորդմամբ՝ ձերբակալման պատճառ է հանդիսացել խափանման միջոցի պայմանները խախտելը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։