Հետևեք մեզ։

Նարեկի ու Վազգենի ձերբակալումը կալանավորման նպատակով որեւէ աղերս չունի քրեական իրավունքի և ընդհանրապես իրավաբանության հետ․ փաստաբան

14:50, 13 նոյեմբեր 2025
Նարեկի ու Վազգենի ձերբակալումը կալանավորման նպատակով որեւէ աղերս չունի քրեական իրավունքի և ընդհանրապես իրավաբանության հետ․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նարեկի ու Վազգենի ձերբակալումը կալանավորման նպատակով որեւէ աղերս չունի քրեական իրավունքի եւ ընդհանրապես իրավաբանության հետ: Այս գործողությունը բացառապես քաղաքական է իր մեջ ընգրկելով թե ընդդիմադիր մեդիան տապալելու եւ թե խորհրդարանական քվեարկության վրա ազդելու նպատակներ:

ԱԱԾ-ի մասնակցությունը, ձերբակալման ձեւը եւ փաստաբանների լիազորություններին խոչընդոտելը հենց ասածիս ամենապարզ հաստատումն են:

Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ եւ այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը ենթարկել ահաբեկման, որպեսզի կամ մեծամասնությունը չմասնակցի ընտրություններին կամ ահաբեկված լինելով ընտրեն հենց ՔՊ-ին:

Քաղբանտարկյալների քանակը դեռ երբեք այսքան անհաշվելի չի եղել Հայաստանի Հանրապետությունում»:

Վերլուծական