Հետևեք մեզ։

«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

15:08, 13 նոյեմբեր 2025
«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

 

«Տաշիր կապիտալի» փաստաբաններից Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ է, որ նա 2020–ին գործող իշխանության կողմից նշանակվել է Կոտայքի մարզպետ, նա 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել: Բացի այդ, նա նաև ՔՊ հիմնադիր անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ խնամիական կապի մեջ է գտնվում։

 
 

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։

Վերլուծական