Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի ու մոտ մեկ տանսյակ այլ ընդդիմադիրների հետ 5 ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի նոյեմբերի 25-ից հետո, երբ կավարտվի կալանքի սահմանված ժամկետը:
Այդ որոշումը դատարանն ընդունեց հաշվի առնելով Գալստյանի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը: