Հետևեք մեզ։

Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին գողացել է 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը

17:22, 13 նոյեմբեր 2025
Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին գողացել է 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նազարբեկյան թաղամասում գործող հյուրանոցային համալիրում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով:
 
Նոյեմբերի 12-ին վարչություն հրավիրված երիտասարդը հաղորդում է տվել, որ օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ 29-ամյա երանոսցին գողացել է իր բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով, ինչի արդյունքում իրեն պատճառվել է քսանհինգ հազար դոլարի վնաս։
 
Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին Արցախի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Վերլուծական