Հետևեք մեզ։

ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու սահմանված ժամկետը. Sputnik Արմենիա

17:55, 13 նոյեմբեր 2025
ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու սահմանված ժամկետը. Sputnik Արմենիա

ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու սահմանված ժամկետը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից` պատասխանելով գրավոր հարցմանը։

 

«Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ` Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը»,- հայտնել են գրասենյակից։

 

Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման։

Վերլուծական