Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Որոշումը դատարանը հրապարակեց այսօր։
Հանրային մեղադրողը պնդեց, թե նա ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել ու թաքնվել քննությունից: Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը: