Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենիքը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը։ Այս մասին, երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց քվեարկել «Ժառանգության» թեկնածուի օգտին, որը քվեաթերթիկում 6-րդ համարն է: Իր խոսքով՝ քաղաքապետի թեկնածուն ու իր թիմակիցները կերտելու են այնպիսի իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները տեղի են ունենում նոյեմբերի 16-ին: