Արցախի քաղաքական ղեկավարության և, ընդհանրապես, Բաքվի կողմից գերեվարված հայերի ճակատագիրը բացարձակապես քաղաքական օրակարգ չէ ՀՀ-ի համար. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Արցախի ուրացումից հետո ավելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանություների կողմից դժվար է պատկերացնել»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկի ներառումը։