Հետևեք մեզ։

«Սիթի» ՍՊԸ -ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

12:37, 14 նոյեմբեր 2025
«Սիթի» ՍՊԸ -ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում և հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ։

«Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝

-ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։

Շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել

Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Վերլուծական