2027 թ. հունվարի 1–ից կարգելվի պոլիէթիլային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտրի կետերում` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի, կառավարության նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Հիշեցնենք` 2022–ի հունվարի 1–ից կիրառվող մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը օգուտ չէր տվել։
2027 թ. հունվարի 1–ից կարգելվի պոլիէթիլային պարկերի և տոպրակների օտարումը. ՇՄ նախարար
13:33, 14 նոյեմբեր 2025